Հասմիկ Գալստյանի բլոգ

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ Մայր դպրոց 6֊1 դասարան


Իսպանիայի Կենտրոնական բանկ

Հիմնադրված է1856 և 1782թթ.

Բանկը հիմնադրվել է Banco Nacional de San Carlos անվանումով, նրա առաջին տնօրենը եղել է ֆրանսիացի բանկիր Ֆրանսիսկո Կաբարյուսը[2]։

1793-1814 թվականներին մի շարք պատերազմներից հետո բանկը կառավարության մոտ զբաղեցրել է ավելի քան 300 միլիոն ռեալ, ինչի պատճառով Իսպանիայի կառավարությունները ունեցել են ֆինանսական դժվարություններ։ Գանձապետարանի նախարար Լուիս Լոպես Բալեստերոսը (Luis Lopez Ballesteros) 1829 թվականին ստեղծել է 40 միլիոն ռեալ հիմնադրամ, բանկի պարտավորություններն ապահովելու համար, բանկը նույն տարում վերանվանվել է որպես Banco Espanol de San Fernando։

1850-ական թվականներին բանկը ընդլայնել է իր գործունեությունը Ալիկանտե և Վալենսիա քաղաքներում, փոխել է իր անունը, որն օգտագործվում է ներկայումս՝ Իսպանիայի բանկ։ Քաղաքացիական և գաղութային պատերազմների ընթացքում, պահանջելով ֆինանսական աջակցություն բանկին, Իսպանիայի կառավարությունը 1874 թվականին Իսպանիայի բանկին տրամադրել է մենաշնորհ թղթադրամների թողարկման համար։

1946 թվականինին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի կառավարությունը սահմանել է կոշտ պետական վերահսկողություն բանկի նկատմամբ։ 1962 թվականին բանկը պաշտոնապես ազգայնացվել է։ 1970-ականների վերջին ժողովրդավարության վերականգնումից հետո բանկում իրականացվել է կառուցվածքի և գործառույթների բարեփոխում։

1994 թվականին Իսպանիայի բանկը դարձել է եվրոպական համակարգի կենտրոնական բանկերի անդամ։



Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started